կարևոր
1021 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-05 16:30

Դավիթ Տոնոյանի ձերբակալությունը շոու կազմակերպելու փորձ է. Սեյրան Օհանյան

Դավիթ Տոնոյանի ձերբակալությունը շոու կազմակերպելու փորձ է. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալությունը շոու կազմակերպելու փորձ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախագահ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Իշխանություններին պետք է շեղել հանրության ուշադրությունը։ Ե՛վ Դավիթ Տոնոյանը , և՛ այլ բարձրաստիճան զինվորականներ, եթե ծանուցում ստանային, ապա հանգիստ կգնային ԱԱԾ։ Այս ամենը ավելորդ խուզարկություններ են, ավելորդ հռետորաբանություն»,-նշեց նա։

Ըստ Օհանյանի վերջին տարիներին բանակի նկատմամբ հռետորաբանությունը իշխանության համար գործիք է դարձել։

«Խոսում են բանակի թերությունների մասին, ինչը ձեռնտու է միայն թշնամուն»,-եզրափակեց Օհանյանը։