կարևոր
1741 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-05 15:24

Իշխանությունը չի կարող ընդդիմությանը որևէ բան ստիպել. դուք ձեր մեջ ձեր հարցերը տվեք. Արթուր Ղազինյան

Իշխանությունը չի կարող ընդդիմությանը որևէ բան ստիպել. դուք ձեր մեջ ձեր հարցերը տվեք. Արթուր Ղազինյան

Համբերատար պատասխանել եմ բոլոր հարցերին, չեմ արհամարհել որևէ հարց, էլի պատրաստ էի, եթե, իհարկե, գտնվեիք հասկանալի լեզվի դաշտում: Ինչպես տեսնում եմ, ինքներդ էլ բազմաթիվ հարթակներում հայտարարել եք, որ ունեք քաղաքական որոշում, քաղաքական հրահանգ ձեր ղեկավարից դեմ քվեարկել, հետևաբար ինքնանպատակ է հարցուպատասխանի, արձագանքների, ելույթների և այլնի մասով: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի իր ելույթի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Պատգամավորը կրկին փաստել է, որ այս հարցը գտնվում է իշխանության պատասխանատվության տիրույթում:

«Որոշում կայացնողն էլ եք դուք, քվեարկողն էլ:

Մեզ համար այս օրակարգը սպառված է: Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը ենթարկվել իր պահանջներին, փոխել թեկնածուին և «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնը չի զիջելու իշխանությանը:

Ես ուզում եմ ձեզ մենակ թողնել ձեզ որոշման: Դուք ձեր մեջ ձեր հարցերը տվեք, ձեր քվեարկությունն արեք, որոշումը հրապարակեք հետ»,- ասաց Արթուր Ղազինյանը և ընդդիմադիր պատգամավորները լքեց նիստերի դահլիճը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցություն արդեն 6-րդ անգամ այս պաշտոնին առաջադրում է պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանգիրն» էլ շարունակում է դեմ քվեարկել Ղազինյանի թեկնածությանը: Այս անգամ ևս բացառություն չեղավ: