19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է քննել Սիլվա Համբարձումյանի՝ ենթադրյալ կաշառք տալու գործը:
Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ խնդրելով ճանաչել Արմեն Գևորգյանի, որպես ԵԽԽՎ անդամի, անձեռնմխելությունը և ապահովել նրա մշտական, անարգել ազատ տեղաշարժման հնարավորությունը։
Փաստաբանը հիշեցրել է, որ անձը օգտվում է բացարձակ անձեռնմխելիությունից՝ կապված իր խորհրդարանական գործունեության հետ։
«Դուք պարտավոր եք ճանաչել նրա անձեռնմխելիությունը, ուստի, ես խնդրում եմ ճանաչեք այն ու ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը», - ասաց Սահակյանը։
Պաշտպանական կողմին լսելուց հետո դատարանը գտավ, որ պետք է հետաձգի միջնորդության լուծումը մինչև դրա համար էական նշանակության հանգամանքների պարզումը։
Անդրադառնալով Գևորգյանի՝ ՀՀ-ից մեկնելու համար թույլտվություն ստանալու հարցին, դատավորը նշեց, որ ամեն անգամ դատարանը կքննարկի այն։
Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ դիմել է ԵԽԽՎ համապատասխան մարմիններին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։
«Որովհետև սա արդեն ներպետական խնդիր չէ, սա արդեն դառնում է համապատասխան խորհրդաժողովի ու այդ միջազգային կառույցի քննարկման առարկան», - ասաց նա։