կարևոր
502 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-05 13:41

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ երկու օրինագիծ ընդունեց

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ երկու օրինագիծ ընդունեց

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Օրինագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 23 պատգամավոր։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Կողմ քվեարկեց 54 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 24 պատգամավոր։