կարևոր
358 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-05 13:35

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրեցին ՀԾԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրեցին ՀԾԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները որպես ընդդիմության համաձայնեցված միասնական թեկնածու Արա Նռանյանին առաջադրեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Թեկնածուին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Արա Նռանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին իր թեկնածությունն առաջադրելու համար, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ մինչև նիստի մեկնարկը հանդիպում կազմակերպելու և քննարկում անցկացնելու համար: