Մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին Շուշա չէր և մեր հայրենիքում էր։ Խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Մեր իշխանությունների օրոք մարդիկ Սյունիքում անվտանգ երթևեկում էին, Ալիևն էլ բողոքում էր, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Երկրի ղեկավարը, խորհրդարանի ղեկավարն անարգել այցելում էին Արցախ, այլ ոչ թե վախենում էին, որ հանկարծ ինչ-որ մեկը չջղայնանա, որ Արցախի տոնին այնտեղ ենք»,-նշեց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնելով իշխանականների կողմից շահարկվող Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը՝ թե «Աղդամը իմ հայրենիքը չէ», Մամիջանյանը նկատեց․
«Ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր գործընկերները ասում են՝ «իսկ ո՞վ ասեց, որ Շուշին ու Հադրութը պիտի հետ բերենք, իսկ ո՞վ ասաց, որ պետք է խոսենք օկուպացիայի մասին»։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գոռում էին Աղդամի վերաբերյալ, այսօր զգալիորեն լուռ են մեր հարենիքի մասին խոսելիս։
Մենք ժամանակին օրենք ենք ընդունել, որ ՀՀ վարչապետն ընդունում է որոշումներ՝ ի շահ ՀՀ-ի և որոշ դեպքերում ոչ ադեկվատ դրսևորումներ չի ունենում, այդ օրենքներն էլ պահպանեք»,-իշխանություններին հորդորեց Հայկ Մամիջանյանը։