կարևոր
721 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-05 12:26

Հուսով եմ քաղաքական հետևանքներ չեն լինի պարոն Տերտերյանի համար. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարոն Տերտերյանը գտնվեց պարզապես մասնագիտական իր գործունեության, բարեխղճության մակարդակում: Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքին:

«Մենք խոսում ենք մարդու մասին, ով իսկապես տեղական ինքնակառավարման մարմինների տարածքային կառավարման ոլորտի առհասարակ ձևավորման կայացման ակունքներում է կանգնած և ասաց մի պարզ ճշմարտություն, որի համար, իհարկե, հուսով եմ քաղաքական հետևանքներ չեն լինի պարոն Տերտերյանի համար: 

Օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2024 թ. հետաձգել այդ օրենքի ամբողջական կիրառումը, որպեսզի համայնքներին տրվող դոտացիան չպակասի, ինչը կլինի, եթե մինչև համայնքների խոշորացման գործընթացի ավարտն այն ամբողջոթյամբ կիրառվի»,-ասաց Վարդևանյանը:

Մինչ այդ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, արձագանքելով Արծվիկ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով ՀՀ-ի պետական սահմանները հիմնավորելու մասին պարբերական հայտարարություններին, ասել էր․ «Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ ՀՀ սահմանները որոշվում են վարչատարածքային բաժանման մասին օրենքով, ոչ ոք նման բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ նման բան չկա և՛ հին , և՛ նոր ժամանակաշրջաններում»։

Մանրամասները՝ տեսանյութում