կարևոր
355 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-05 12:20

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 4-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13426 քաղաքացու հետազոտություն, որից 1171-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։