կարևոր
4630 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-05 12:01

Պարոն Տերտերյան, հիմա տեսնում եք հողատվությունը ոնց են արդարացնում Ձեր ներկայացրած նախագծով. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր ԱԺ-ում մի կարևոր արձանագրում կատարվեց։ Անցնող մեկ տարին՝ հողատվության ընթացքը, Սյունիքում նույնիսկ հակառակ կապիտուլյացիոն նոյեմբերի 9-ի հայտարարությանը մեր զորքերը ետ քաշվեցին մեկ տասնյակից ավելի կմ-ով, թշնամուն հանձնվեցին հայկական բնակավայրեր, բազմաթիվ սյունեցի մեր հայրենակիցների սեփականությունը դավաճանաբար տվեցին ադրբեջանցոն և այդ ամենը իշխանությունը, վարչապետի պաշտոն զբաղեցնողը արդարցնում էր 2010 թվականի Վարչարածքային բաժանման մասին օրենքով։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այսօր Վաչե Տերտերյանն ասաց, որ այդ օրենքով չէր կարելի դա անել, դա հանցագործություն է։ Նա ասաց, որ այդ ժամանակ չի եղել խոսակցություն, որ դա ՀՀ պետական սահմանի մասին օրենքն է և սահմանը գծվում է։ Պարոն Տերտերյան, հիմա տեսնում եք հայերնազրկումը հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարցնում Ձեր ներկայացրած օրենքի նախագծով։ Բա կպատկերացնեի՞ք այդ ժամանակ մեր երկրում նման բան կարող է լինել»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին։

Հիշեցնենք, որ փոխնախարարն ավելի վաղ ասել էր. «1996 թվականից այս ոլորտում ակտիվ աշխատել եմ, չեմ լսել որևէ հիմնավորում,  երբ ասվել է, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»: Խոսքը ՀՀ պետական սահմանների մասին է: