կարևոր
1531 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-05 11:15

Սիրելի ուսուցի՛չ, մեր Հայրենիքի պաշտպանի ամեն հերոսական սխրանք նաև հենց Ձե՛ր անմնացորդ նվիրումի և սրտացավ աշխատանքի արդյունքն է. ՀՀ ՄԻՊ

Սիրելի ուսուցի՛չ, մեր Հայրենիքի պաշտպանի ամեն հերոսական սխրանք նաև հենց Ձե՛ր անմնացորդ նվիրումի և սրտացավ աշխատանքի արդյունքն է. ՀՀ ՄԻՊ

Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ուղերձ է հղել ուսուցչի օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ ուսուցիչ, մեր Հայրենիքի պաշտպանի ամեն հերոսական սխրանք, զորեղ ոգին նաև հենց Ձե՛ր դաստիարակության, անմնացորդ նվիրումի և սրտացավ աշխատանքի արդյունքն է: Այս մասին նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ իր ուղերձում։

«Մեր սիրելի՛ ուսուցիչներ,

Հպարտությամբ և հիացումով խոնարհվում ենք ձեր առջև:

Ուսուցչությունն էություն է և նվիրական ստեղծագործություն:

Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել: Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։

Սիրելի՛ ուսուցիչ, մեր Հայրենիքի պաշտպանի ամեն հերոսական սխրանք, զորեղ ոգին նաև հենց Ձե՛ր դաստիարակության, անմնացորդ նվիրումի և սրտացավ աշխատանքի արդյունքն է:

Բայց խնդրում եմ միշտ նկատի ունենալ՝
բոլոր նրանք, ում ժամանակին գնահատման հարցում ընդառաջել եք կամ ովքեր մուրալով են ստացել կրթության վկայագիր, հետագայում պաշտոն կամ հանրային այլ դիրք զբաղեցնելով կիսատ գիտելիքով կործանարար են դառնում պետության համար, թվացյալ իմացությամբ մարտնչում են իրական գիտելիքի դեմ, հեղինակազրկում են իրական կրթությունը, վարկաբեկում են ձեր առաքինի վաստակը: Ցավոք, բացասական օրինակ են դառնում մատաղ սերնդի համար:

Միայն հիմնավոր գիտելիքով և միայն ձեր ճիշտ ու անաչառ գնահատմամբ է ուժեղանում երկիրը:

Թո՛ղ սերունդներ դաստիարակելու ձեր բարձր առաքելության ուղին լինի արժանապատիվ և խաղաղ:

Հավերժ ենք ձեզ երախտապարտ:

Սիրով շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ»,- նշված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձում»։