ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ու հոկտեմբերի 19-ին հնարավորություն է ունեցել կանգնեցնելու պատերազմը, սակայն չի գնացել այդ քայլին:
Պատգամավորի խոսքով, սակայն դա չի խանգարել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ դրանով փրկել է հազարավոր կյանքեր.
«Եթե խնդիրը կյանքեր փրկելն էր, իսկ ինչո՞ւ հոկտեմբերի 7-ին, կամ հոկտեմբերի 19-ին չի օգտագործել պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ու չի փրկել հազարավոր կյանքեր»,-հարցադրում է անում պատգամավորը: