կարևոր
2062 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-05 10:55

Մարդիկ, որոնք երեք տարի առաջ ասում էին՝ մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ո՛չ էլ ժողովրդին. Աննա Գրիգորյան

Մարդիկ, որոնք երեք տարի առաջ ասում էին՝ մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ո՛չ էլ ժողովրդին. Աննա Գրիգորյան

Մեր թիվ մեկ օրակարգային խնդիրները նրանք չեն, որոնք, որ այս պահին բերվել է խորհրդարան: Սյունիքում իրավիճակը նախորդ նստաշրջանից հետո որևէ դրական առաջընթաց չի ունեցել, այլ ճիշտ հակառակը: Այսօր ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում: Այս մասին ԱԺ իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Որևէ մեկը պատկերացում ունի, թե ինչ են կառուցում այնտեղ և ինչ նոր վտանգներ այս շինարարական աշխատանքները կարող են ստեղծել մեր հայրենակիցների համար: Նախորդ նստաշրջանին երբ մենք բարձրաձայնեցինք Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական անցակետի մասին, դրանից հետո մեր հայրենակիցները նույնիսկ առևանգվում էին ճանապարհից և մինչ այսօր պարզ չէ, թե ո՞վ է այդ ամենի պատասխանատուն»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ դիմել է ՊՆ, ԱԱԾ, ՏԿԵ նախարարություն, ոստիկանություն Գորիս-Կապան ավտոճանապարհի երթևեկության հետ կապված խնդիրների մասով, սակայն բոլոր գերատեսչություններ նույն պատասխանն են տվել՝ ասելով, թե իրենց լիազորություններից դուրս է դա.

«Մեր երկրում մի կառույց չկա՞, որ մեզ ասի՝ ի վերջո այդ ճանապարհով անցնելիս մեր հայրենակիցներն ո՞ւմ պետք է ապավինեն, ո՞վ է պատասխանատվություն կրում նրանց անվտանգության համար: Որևէ մեկը չի խոսում, հավանաբար գաղտնի պահելու բաներ կան, որ չեն գալիս ու մեզ հաստակ բացատրություն չեն տալիս»,-ասաց Աննա Գրիգորյանը:

«Մարդիկ, որոնք երեք տարի առաջ ասում էին՝ մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ո՛չ էլ ժողովրդին»,-հավաեց պատգամավորը: