Ազգային Ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 պատգամավորի նախաձեռնությամբ, որոնք անդամակցում են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովին, երեկ նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ՝ համաձայն Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի: Օրակարգի հարց էինք առաջադրել Սյունիքի մարզում՝ մասնավորապես միջպետական Գորիս-Կապան ժանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն և բացատրություն ստանալու հարցը: Մենք առաջարկել էինք հրավիրել ԱԱԾ տնօրենին, Պաշտպանության նախարարին, ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազին և ՊԵԿ նախագահին: Այս մասին ԱԺ նիստի սկզբում վարման կարգի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանը նշեց, որ նշված ժամին հանձնաժողովի իշխանական պատգամավորները չեն ներկայացել, դեռ ավելին նշված ժամից կես ժամ հետո նախագահի կողմից ստացել են գրություն, որն արհեստական, չհիմնավորված խոչընդոտում էր նման արտահերթ նիստ գումարելու հարցը:
«Մենք շարունակելու ենք և պահանջում ենք ԱԺ նախագահությունից կատարել Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները և թույլ չտալ նման անօրինականություններ»,-ասաց Մանուկյանը: