19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հովհաննես Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո բավականին լարված ու թեժ մթնոլորտ է տիրում մայր բուհում։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը լուրջ դժգոհություններ ունի և կարծում է, որ պարզապես անթույլատրելի է այս աստիճան բացահայտ քաղաքական գործընթացներ իրականացնել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ԵՊՀ-ում ոչ միայն ՔՊ-ացման, այլև «սորոսականացման» գործընթաց է սկսվել։ Համալսարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունների կողմից մայր ԲՈՒՀ-ի «գրավման» գործընթացը, որն սկսվել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այժմ եզրափակիչ փուլին է հասել։
Մենք տեղեկություններ ունենք, որ, ըստ էության, ներկայումս նախատեսվում է ԵՊՀ-ում իշխանական «բլոկ» ձևավորել՝ այնտեղ ներառելով որոշ ՔՊ-ականների ու արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի «քաղհասարակության» ներկայացուցիչների, որոնք փաստացի դառնալու են իշխող վարչախմբի հլու կամակատարը ԵՊՀ-ում և իրականացնելու են իշխանության կամքը։
Սրան զուգահեռ՝ իշխանությունը նպատակ ունի ազատվել նաև համալսարանի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից ու աշխատակիցներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում