կարևոր
1654 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-05 09:05

Այսօր հոկտեմբերի 5-ն է. 2011 թ. այս օրը մահացել է հայ նշանավոր պարուսույց Վանուշ Խանամիրյանը

Այսօր հոկտեմբերի 5-ն է. 2011 թ. այս օրը մահացել է հայ նշանավոր պարուսույց Վանուշ Խանամիրյանը

Հոկտեմբերի 5-ը, տարվա 278-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 87 օր։

  • 1143 թ. - Պորտուգալիան անկախացավ Լեոնի թագավարությունից, իսկ սկսած 1910 թվականից այս օրը նշվում է որպես Հանրապետության տոն:
  • 1864 թ. - ծնվել է Լուի Ժան Լյումիերը, ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ, կինեմատոգրաֆիայի գյուտարարներից մեկը (մահ. 1948 թ.):
  • 1936 թ. - ծնվել է Վացլավ Հավելը, չեխ նշանավոր գրող, քաղաքական գործիչ (մահ. 2011 թ.):
  • 1948 թ. - Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, տարբեր հաշվարկներով զոհվեց ավելի քան 100 000 մարդ:
  • 1986 թ. - Լիոնում ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժառը Հովհաննես Պողոս II-ի այցի կապակցությամբ բացօթյա համերգ տվեց, որին ներկա էին մոտ 800 000 մարդ:
  • 1994 թ. - սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է ուսուցիչների օրը:
  • 2000 թ. - Հարավսլավիայում Բուլդոզերյան հեղափոխությամբ վերջ տրվեց Սլոբոդան Միլոշեվիչի կառավարմանը:
  • 2011 թ. - մահացել է Վանուշ Խանամիրյանը, հայ նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը (ծն. 1927 թ.):