կարևոր
652 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 23:22

Facebook-ը պաշտոնապես ներողություն է խնդրում ամբողջ աշխարհից

Facebook-ը պաշտոնապես ներողություն է խնդրում ամբողջ աշխարհից

Facebook ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել ամբողջ աշխարհում սոցցանցի աշխատանքներում արձանագրված խափանումների պատճառով: Ներողության հայտարարությունը հրապարակվել է ընկերության թվիթերյան էջում։

«Մենք գիտենք, որ որոշ մարդիկ խնդիրներ ունեն մեր ծրագրերի եւ արտադրանքի հասանելիության հետ: Մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ վերադարձնենք ամեն ինչ նորմալ հուն և ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության համար»։

Հիշեցնենք, որ Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը և WhatsApp-ը ամբողջ աշխարհում չեն աշխատում։