կարևոր
2359 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-04 20:43

Հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է բերել բոլոր քարտեզները, Ալիևին էլ հորդորել է բերել բոլոր գերիներին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Տարածաշրջանում բոլորը զորավարժություններ են անցկացնում կամ պատրաստվում անցկացնել, իսկ Հայաստանի վարչապետը նորից խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր մանդատի մասին է խոսում: Այս անգամ՝ Լիտվայի վարչապետի հետ մամուլի ասուլիսին:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ տրամաբանորեն այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն ունեն, պիտի բացված լինեին կամ գտնվեին բացման շեմին: Նա հույս ունի, որ այս հարցում հնարավոր կլինի առաջնընթաց գրանցել: Այս համատեքստում, ամեն դեպքում, հիշեցնում է, որ ռազմագերիներն ու այլ պահվող անձինք մինչ օրս վերադարձված չեն: Բացի այդ, Փաշինյանը կարծում է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ու կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պիտի որդեգրվեն, որոնք ոչ թե պետք է խորացնեն տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների մեկուսացումը, այլ հակառակը, նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն: 

Արցախյան խնդիրն առանցքային թեման է եղել է նաեւ Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Այստեղ էլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը, այդ թվում` ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր երկրի առաջնահերթություններից է: Փաշինյանը նաեւ վերահաստատել է՝ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ: Ու թեեւ հրադադարի մասին նոյեմբերի 10-ի համաձայնագրով կամ հանրայնացված որեւէ այլ փաստաթղթով Հայաստանը ականապատ քարտեզները Բաքվին փոխանցելու պարտավորություն չի ստանձնել, Փաշինյանն, այդուամենայիվ, ասել է՝ պատրաստ է այդ հանդիպմանը բերել բոլոր քարտեզները: Ալիեւին էլ հորդորել է բերել բոլոր գերիներին: 

Մանրամասնում է՝ Անահիտ Իվանյանը։