Տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը դժգոհում են ծառայությունների աշխատանքի լայնածավալ խափանումներից:
Խափանման մասին մեծամասամբ հայտնում են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Կանադայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից օգտվողներ:
Այս խափանումները առկա են նաև Հայաստանում։
Նշենք, որ խնդիրների մասին հաղորդվել է Երևանի ժամանակով 19:34-ից հետո: