կարևոր
889 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 19:20

Հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց

Հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց

Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը։ Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց:

  1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
  2. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
  3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն
  4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
  5. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
  6. ա․ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, գ. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, դ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին։
  7. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունները կղեկավարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Փոփոխություն է կատարվել ԱԺ խորհրդի որոշման մեջ, որի համաձայն` ՍԾՏՀ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: