Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի չորս ներկայացուցչից վերջինը մեկնարեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։
1/8 եզրափակչում նա գոտեմարտեց Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ակմատալիեւի հետ եւ պարտություն կրեց 2։11 հաշվով։
79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում 13։2 հաշվով հաղթեց իտալացի Արոն Կանեւային, 7։3 հաշվով՝ ֆրանսիացի Սաիֆեդինե Ալեկմային եւ երրորդ տեղի համար կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Նիկա Կենտչաձեի հետ։