կարևոր
685 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-04 17:25

Աղավնո համայնքի Նահատակաց Սուրբ եկեղեցում տեղի է ունեցել մկրտության արարողություն

Աղավնո համայնքի Նահատակաց Սուրբ եկեղեցում տեղի է ունեցել մկրտության արարողություն

Հոկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի Նահատակաց Սուրբ եկեղեցում տեղի է ունեցել մկրտության արարողություն: Մկրտության սրբազան արարողությամբ իրենց հավատը հավաստագրել են Աղավնոյի 59 բնակիչ:

Մկրտության արարողությունն իրականացվել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ:

Աղավնո համայնքի ղեկավար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չավուշյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ արարողությունը վաղուց էին պլանավորել: Նա կարևորել է այդպիսի միջոցառումների իրագործումը:

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ թշնամին պետք է իմանա, որ հայն իր հողի վրա ապրում է, համախմբված է և, անկախ օրվա իրավիճակից, հավատարիմ է իր հողին ու հավատին: