19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Ծաղկաձորում այսօր մեկնարկել է «Chess Mood» շախմատի միջազգային մրցաշարը։ Այն անցկացվում է երկու խմբով, շվեյցարական մրցակարգով, ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։
Մրցաշարին մասնակցում է ավելի քան 200 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում՝ 25 գրոսմայստեր և 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ 10 երկրներից: Մրցանակային հիմնադրամը 10․250․000 դրամ է։
Այսօր անցկացվող առաջին տուրի կենտրոնական պարտիայում միմյանց հետ հանդիպում են գրոսմայստերներ Վահե Բաղդասարյանն ու հնդիկ Ս․Լ․ Նարայանան։
Մրցաշարը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը։