կարևոր
727 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-04 16:40

Հայազգի գիտնականը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել

Հայազգի գիտնականը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել

Նոբելյան կոմիտեն բժշկության 2021թ. նոբելյան մրցանակը շնորհվել է հայազգի Արդեմ Պատապուտյանին և Դեյվիդ Ջուլիուսին: Մրցանակը շնորհվել է ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։

Արդեմ Պատապուտյանը ծնվել է 1967թ. Բեյրութում: Ծնողները այժմ ապրում են Լիբանանում: Պատապուտյանի քույրը՝ Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիկ Ջերեջյանի կինն է:

Սովորել է հայկական վարժարանում: Մինչեւ 1986 թվականին ԱՄՆ տեղափոխվելը՝ նա սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1990 թվականին ստացել է բակալավրի կոչում բջիջների եւ զարգացման կենսաբանության բնագավառում (Կալիֆոռնիայի համալսարան), իսկ 1996թ․-ին` կենսաբանության Ph.D. (Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ):

2014թ. -ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։

Արտեմ Պատապուտյանը Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է։

Ներկայում ղեկավարում է SCRIPPS գիտական հաստատության «Պատապուտյան փորձագիտական տարրալուծարանը»:

Դեյվիդ Ջուլիուսը ծնվել է 1955թ. Նյու Յորքում, դոկտորի աստիճան է ստացել 1984թ. Բերկլիի համալսարանում, հետո տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո: 

Անցյալ տարի դափնեկիր էին դարձել Հարվի Օլթերը, Չարլզ Ռայսը եւ Մայքլ Հոութոնը`հեպատիտ C վիրուսի հայտնաբերման համար:

Մրցանակի շնորհման համար պատասխանատու է Նոբելյան ասամբլեան, որի կազմում ընդգրկված է Կարոլինսկայի ինստիտուտի 50 պրոֆեսոր: Ասամբլեայի աշխատանքային մարմինը Նոբելյան կոմիտեն է:

Յուրաքանչյուր անվանակարգի համար երեք տարի ժամկետով իր հանձնաժողովն է ստեղծվում, որը բաղկացած է հինգից վեց հոգուց: Ասամբլեան հանդիպում է տարին մի քանի անգամ՝ քննարկելու հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուներին, իսկ հոկտեմբեր ամսվա առաջին երկուշաբթի օրը ընտրում է դափնեկրին: