կարևոր
505 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-04 16:11

Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին

Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները՝ բավարարելով նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը։

Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ենթադրյալ խախտման համար։ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Նշված սահմանափակումները կարգավորվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով։

Ըստ հանձնաժողովի՝ դատավորը եղել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։