19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 4-ին կայացած սակարկությունների ընթացքում վերստին ռեկորդ Է սահմանել եւ առաջին անգամ գերազանցել Է 1200 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց:
Նիդեռլանդների TTF հաբում գինը սակարկությունների ընթացքում հասել Է 1200,36 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց: Անցյալ շաբաթ Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել Է 1 000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ այնուհետեւ նաեւ 1100 դոլարը:
«Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ավելի վաղ հայտարարել Է, որ գազի աճող պահանջարկը հանգեցրել է այն բանին, որ վառելիքի այդ տեսակի գները Եվրոպայում ռեկորդներ են սահմանել: