կարևոր
214 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 13:30

Ընդդիմադիր պատգամավորների օրակարգով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը չի կայացել

Ընդդիմադիր պատգամավորների օրակարգով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը չի կայացել

Ընդդիմադիր պատգամավորների օրակարգով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը չի կայացել: Պատգամավորները մեկ չորրորդի ստորագրություններով դիմել էին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին նիստ հրավիրել Սյունիքի եւ սահմանների հարցերով, սակայն այն չի կայացել. իշխանական պատգամավորները չեն ներկայացել, նիստերի դահլիճի դուռն էլ փակ է եղել:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները «Երկիրն այսօրի» հետ զրույցում նշել են, որ պահանջել էին խորհրդարան հրավիրել Գլխավոր շտաբի պետին, Պաշտպանության եւ արտգործնախարարներին, Գլխավոր դատախազին եւ իրավասու այլ պաշտոնյաների՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին պարզաբանումներ տալու համար:

Չկայացած նիստը «Հայաստան» խմբակցությունը համարում է ԱԺ կանոնակարգի խախտում: Ընդդիմադիր պատգամավորները նաեւ հիշեցրել են, որ դեռ լիագումար նիստերի ժամանակ էին Սյունիքի հարցով փակ քննարկում կազմակերպելու առաջարկ արել, ինչին Աժ ղեկավարությունը թեեւ դրական էր արձագանքել, բայց ըստ պատգամավորների՝ արձագանքը եղել է ձեւական, եւ արհեսական ձգձգումների պատճառով քննարկումն այդպես էլ չի կայացել: