Կարևորը՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսից: «Հայաստան» դաշինքը ամփոփում է:
1․ Փաստ է, որ 2018 թ-ից սկսած ՀՀ իշխանությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանն ստեղծված իրավիճակը գնահատի որպես բարենպաստ՝ Արցախի հարցը պատերազմով լուծելու համար։
2․ Իրարամերժ հայտարություններով, երեք տարվա ընթացքում երեք տարբեր մոտեցում որդեգրելով, Երևանն առաջացրել է Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ։
3․ Դժվար է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները չեն իմացել պատերազմի վտանգի մասին։ Դրա մասին խոսում էին բոլոր փորձագետները, իսկ դեսպանատները զգուշացնում էին իրենց քաղաքացիներին, որ Արցախի մեկնելը վտանգավոր է։
4․ Պատերազմում են պետությունները, ոչ թե բանակները․ գերագույն գլխավոր հրամանատարը պետք է մոբիլիզացներ և՛ նյութական, և՛ մարդկային ռեսուրսները։ Այս գործընթացը ձախողվեց, ինչն էլ դարձավ մեր պարտության պատճառը։
5․ Հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը և պատասխանատվությունն այն մարդու վրա է, ով կարող էր, բայց չի կանգնեցրել պատերազմը՝ խուսափելով այդ ծանր և պատասխանատու որոշումը կայացնելուց։
6․ Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատերազմն սկսել է ՀՀ իշխանությունների տգիտության, անկարողության ու ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության։
7․ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, և այնպիսի տպավորություն է, որ ուղղակի ձեռքերը լվանում է նրանից։
8․ Հայաստանը դադարել է լինել բանակցային գործընթացի սուբյեկտ և վաղուց դարձել է այդ գործընթացի օբյեկտը՝ գտնվելով ոչ թե բանակցային սեղանի շուրջ, այլ՝ սեղանի վրա։
9․ «Հայաստան» դաշինքը կշարունակի փողոցային և քարոզչական պայքարը։
10․ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հետ կառավարության գործարքը մեր երկրի պատմության մեջ ամենամութ գործարքն է, կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ է։
11․ Անընդունելի է խնդրողի դերում գնալ բանակցությունների Թուրքիայի հետ․ սա միշտ լինելու է խաղ մի դարպասի վրա, և այդ դարպասը մերն է լինելու։
12․ Թեհրանի մոտ չկա վստահություն, որ ՀՀ իշխանությունը հերթական անգամ չի ներքաշվել ինչ-որ գործընթացների մեջ»: