կարևոր
4105 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-04 14:30

Եթե բնակչության 5 տոկոսը վճռականությամբ պայքարի իշխանության դեմ, ոչ մի իշխանություն չի դիմանա. Ռոբերտ Քոչարյան

Եթե բնակչության 5 տոկոսը վճռականությամբ պայքարի իշխանության դեմ, ոչ մի իշխանություն չի դիմանա. Ռոբերտ Քոչարյան

Եթե բնակչության 20 տոկոսը շատ ակտիվ պայքարի իշխանափոխության համար՝ չխնայելով սեփական ժամանակը, չնայելով օրվա տրամադրությանը, ապա ոչ մի իշխանություն չի դիմանա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պահանջով են սկսելու փողոցային պայքարը եւ որ ուժերի հետ:

«Նույնիսկ եթե բնակչության 5 տոկոսը վճռականությամբ պայքարի իշխանության դեմ, ոչ մի իշխանություն չի դիմանա: Խոսքը զանգվածային պայքարի մասին է: Եթե չհաջողվի հասնել այդ նպատակին, այո, ուրեմն չենք հաջողելու: Բայց մեզ ընտրողների 20 տոկոսը ձայն է տվել: Ընդհանրապես, 400 հազար մարդ այս իշխանությանը համարում է կապիտուլյանտ, հողատու եւ այլն: Համոզված եմ՝ այդ թիվն ավելի մեծ է: Նույնիսկ այդ զանգվածի 1/3-ը մտնի ակտիվ պայքարի մեջ, ոչ մի իշխանություն չի դիմանա: Պետք է փորձենք ակտիվացնել այդ զանգվածը, պիտի փորձենք համոզել մյուսներին, որոնք ձայն են տվել այս իշխանությանը: Փորձենք ակտիվացնել այդ զանգվածի մի մասը»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞ր ուժերի հետ են սկսելու պայքարը, Քոչարյանը պատասխանեց. «Բոլոր այն ուժերի հետ, որոնք նմանատիպ նպատակ են հետապնդում, որոնք այս իշխանություններին համարում են հողատու, կապիտուլյանտ, , դավաճան: Կբացառեի միայն այն ուժերին, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ»: