կարևոր
367 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-04 13:20

Կքննարկվի Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացնելու հարցը. պաշտպան

Կքննարկվի Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացնելու հարցը. պաշտպան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու և նրա նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդություն կներկայացվի՝ նոր հանգամանքի ի հայտ գալու պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը։ 

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո վճռաբեկ բողոք կներկայացվի, ինչպես նաև՝ կքննարկվի նոր հանգամանքի ի հայտ գալու պայմաններում առաջին ատյանի դատարան գրավի միջնորդություն ներկայացնելու հարցը, սակայն փաստաբանը չմանրամասնեց՝ ինչ նոր հանգամանքների մասին է խոսքը։

«Հավատացեք, նման միջնորդություն ներկայացնելն ինքնանպատակ չէ, մենք գտնվում ենք բացառապես իրավաբանության դաշտում, հետևաբար, նման հանգամանք ի հայտ գալու պարագայում միջնորդություն կներկայացնենք, ի հայտ չգալու պայմաններում՝ դատարանին չենք ծանրաբեռնի և ավելորդ դատավարական մարմնաշարժումներ չենք անի։ Համապատասխան հանգամանք ունենալու պայմաններում միջնորդություն կներկայացնենք», - նշեց Ալեքսանյանը։