կարևոր
4237 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-04 13:15

Հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը այն մարդու վրա է, որը կարող էր պատերազմը կանգնեցնել, եւ չի արել. Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը այն մարդու վրա է, որը կարող էր պատերազմը կանգնեցնել, եւ չի արել. Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը եւ պատասխանատվությունն այն մարդու վրա է, որը կարող էր պատերազմը կանգնեցնել, եւ չի արել։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու պատերազմն ավելի վաղ չի դադարեցվել։

«Հաճախ է հնչում հարց, թե ինչու պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին։ Սա միակ հարցն է, որի պատասխանը հնչեց։ Պատասխանը հետևյալն է՝ չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն։ Սրանից բխում է հետևյալը, բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքն ու պատասխանատվությունն այն մարդու վրա են, որը կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց չի արել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։