կարևոր
1048 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-04 13:05

Պատերազմի ամբողջ մեղքը փորձելու են բարդել բանակի, մեր գեներալների վրա. Նրանք պետք է խոսեն ու պատմեն ճշմարտությունը. Ռոբերտ Քոչարյան

Պատերազմի ամբողջ մեղքը փորձելու են բարդել բանակի, մեր գեներալների վրա. Նրանք պետք է խոսեն ու պատմեն ճշմարտությունը. Ռոբերտ Քոչարյան

Խոսում են Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին, և Հայաստանի ղեկավարը պետք է բանակցի մի մարդու հետ, որն իրեն անվանել է հարբեցող ծաղրածու։ Ո՞նց եք պատկերացնում այդ հանդիպման բովանդակային մասը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նշեց, որ վարաչապետը և իշխանության ներկայացուցիչներն Ալիևի հայտարարություններին չեն պատասխանում, որովհետև կոմպլեքսավորված են, որովհետև պարտվել են և հնարավոր է՝ դրա հետևում կան այլ բաներ, որոնց մասին չգիտենք։

«Այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը նրանց հեռանալն է։ Ամեն հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում ՀՀ-ի և մեր ժողովրդի համար»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով բարձրաստիճան զինվորականների կալանավորումներին՝ Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր ակնարկներ են եղել պատերազմում պատասխանատվության և մեղավորության մասին։ Երկրորդ նախագահի կարծիքով փորձելու են ամբողջ մեղքը բարդել բանակի, մեր գեներալների վրա։

«Սա այն դեպքը չէ, որ ես ոգևորված եմ պատերազմի ժամանակ բանակի գործողություններով, բայց պատերազմում է երկիրը։ Բանակին մենակ են թողել այս պատերազմում։ Պետք է հասկանանք՝ այդ ֆունդամենտալ սխալ որոշումներն ում կողմից են կայացվել։ Եթե նախաձեռնողը եղել է բանակը, ԳՇ-ն, մեր գեներալիտետը, ապա ադա մեկ հարց է։ Եթե այդ որոշումները կայացվել է կառավարության, վարչապետի կողմից, դա մեկ այլ հարց է։ Հիմա ես էլ եմ տեսնում, որ փորձ է արվում ստեղծել մի ֆոն, որ սա կոռումպացված, թալանչի գեներալների արդյունք է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ երբ իշխանությունը պարգևատրում էր, կոչումներ տալիս հողեր հանձնելու ժամանակա, այդ ընթացքում չէ՞ինչ մտածում դրա մասին։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով այդ գեներալները պետք է սկսեն խոսել, պատմել ճշմարտությունը, հակառակ դեպքում ամբողջ մեղքը նրանց վրա է մնալու։