կարևոր
664 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 12:42

Պատերազմի 3-րդ օրը հանդիպել եմ Դաշնակցության Բյուրոյի անդամների հետ․ Ռոբերտ Քոչարյան

Պատերազմի 3-րդ օրը հանդիպել եմ Դաշնակցության Բյուրոյի անդամների հետ․ Ռոբերտ Քոչարյան

Ես լուրջ առաջարկներ ունեցել եմ պատերազմի առաջին օրերին, թե ինչ պետք է անել պատերազմում բեկում մտցնելու համար:Ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում։

«Պատերազմի 3-րդ օրը հանդիպել եմ Դաշնակցության Բյուրոյի անդամների հետ․ այն ժամանակ իրենց ասել եմ հետևյալը, որ եթե այսպես գնա՝ մենք ամեն ինչ կորցնելու ենք, այսպես չեն պատերազմում»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի առաջարկը եղել է՝ հավաքվել միասին, ինքն ունի շատ կոնկրետ առաջարկներ և պետք է բեկում մտցնել այս պատերազմի մեջ։

«Արել են ամեն ինչ՝ չլսելու համար․ ո՞նց բացատրեմ սա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։