կարևոր
292 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 12:38

Հրապարակվել են 44-օրյա պատերազմի զոհերի և անհետ կորածների մասին նոր տվյալներ

Հրապարակվել են 44-օրյա պատերազմի զոհերի և անհետ կորածների մասին նոր տվյալներ

ՀՀ Քննչական Կոմիտեն նոր տեղեկատվություն է տարածել 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ։