կարևոր
292 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-04 12:18

Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում

Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն «Անխորտակելի եղբայրություն» անվանումով. հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փընար Քարան:

Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակն է զարգացնել համագործակցությունն ու համակարգումը Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև:

«Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել մեր ադրբեջանցի եղբայրներին, ինչպես դա արել ենք մինչ այժմ»,- ասել է Քարան:

Պատասխանելով Իրանի եւ Ադրբեջանի միջև լարվածության մասին հարցին՝ նա ընդգծել է, որ «տարածաշրջանի բոլոր իրադարձություններին ուշադիր հետևում են»:

Նշենք, որ այս զորավարժությունները տեղի են ունենում Ադրբեջանի հետ սահմանին Իրանի հյուսիսում սկսված լայնածավալ զորավարժությունների ֆոնին: