կարևոր
934 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 11:58

Ջրականից մինչև Շուշի մեկ խրամատ չի փորվել, նույնիսկ փորձ չկար մեկ բնագիծ կառուցելու այդ ճանապարհին․ Ռոբերտ Քոչարյան

Ջրականից մինչև Շուշի մեկ խրամատ չի փորվել, նույնիսկ փորձ չկար մեկ բնագիծ կառուցելու այդ ճանապարհին․ Ռոբերտ Քոչարյան

Ինչպես հանձնվեց Հադրութը, Շուշին՝ սա մեծ հարց է՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում։

«Ջաբրայիլից մինչև Շուշի մեկ խրամատ չի փորվել․ նույնիսկ փորձ չկար մեկ բնագիծ կառուցելու այդ ճանապարհին»,-ասաց նա։

Պարզաբանումներ չկան հայտնի 1 միլիարդ դոլարի՝ Ադրբեջանի կաղմից Փաշինյանին առաջարկի մասին, ասաց նա։

«Հայտնի փաստ է, որ մինչև 2018 թ Ադրբեջանը փորձել է Արցախի դիմաց գումարներով հարցեր լուծել, փաստեր կան, որ այդ փորձը արվել է նաև 2018 թ-ից հետո․ դաշտը մնաց մութ, խուսափում են խոսել այդ հարցի շուրջ իշխանությունները, և սա ավելի մեծ կասկածներ է առաջացնում։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, ունի հիմնավոր կասկած համարելու, որ այդպիսի փաստ գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Այստեղից, ըստ նրա, բխում է հետևյալ հարցադրումը՝ մեր պարտությունը տգիտության հետևա՞նք է, թե՞ դավաճանության․ չափազան շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։