երկայացնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից առաջին հարց-պատասխանը:
Հարց- Դուք մի քանի ամիս առաջ ասել էիք, որ բանակցային ճանապարհով հնարավոր է Հադրութը և Շուշին հետ բերեք, արդյոք այս հայտարարությունը մնում է ուժի մեջ, բացի այդ ի՞նչ է սպասվում այն պայմանագրերին՝ նոյեմբերի 9-ին ստորագրված, հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված, ինչ-որ բան մենք կարողանալու ենք փոխել, թե ոչ:
Ռոբերտ Քոչարյան Եթե այսպես շարունակվի, ապա ոչինչ հնարավոր չի լինի հետ բերել: Մեկ տարի անցել է, մեկ տարի ոչինչ չի բանակցվում: Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում Մոսկվայում միջկառավարական հանդիպումներում, միայն տեխնիկակական հարցեր են, որևէ առարակայական հարց Արցախի ապագայի և կարգավիճակի հետ կապված չի բանակցվում:
Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չէ, ամեն օրը ես համարում եմ կորցրած օր: Դուք չե՞ք նկատել, որ Արցախից չեն էլ խոսում, ասելիք չկա, ինչ-որ կոնֆորտ զոնա է առաջացել: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովրդի մոտ տպավորություն է առաջանալու, որ Արցախը ռուս-ադրբեջանական բանակցությունների տիրույթում է գտնվում և Հայաստանը սրա հետ ունի միջնորդված առնչություն: