կարևոր
226 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 11:35

Եթե ՀՀ իշխանությունները լինեին Թուրքիայի գործակալներ, ապա կանեին նույնը՝ նույն հերթականությամբ․ Ռոբերտ Քոչարյան

Եթե ՀՀ իշխանությունները լինեին Թուրքիայի գործակալներ, ապա կանեին նույնը՝ նույն հերթականությամբ․ Ռոբերտ Քոչարյան

Մեկ տարի է անցել 44-օրյա պատերազմից, որը դարձել է ազգային աղետ հայ ժողովրդի համար և ասուլիսը նվիրված է դրան՝ լրագրողների հետ հանդիպումը այսպես սկսեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել, ասաց նա, ցավոք, այս մեկ տարում որևէ հարցի շուրջ որևէ ողջամիտ պատասխան հանրությունը չի ստացել։ Հակառակը, նոր հարցեր են առաջացել այս ընթացքում, որոնց պատասխանները ևս չկան։

Ամենից կարևոր հարցը, նրա գնահատմամբ, այն է, թե արդյոք պատերազմը անխուսափելի է եղել, թե՞ հրահրվել է միտումնավոր կամ քաղաքական միամտությամբ։

«Ընդհանրապես յուրաքանչյուր կառավարություն մինչև պատերազմ սկսելու որոշում կայացնելը պետք է անի և անում է բավական խորը վերլուծություն. առաջին հերթին համադրում է իր զինված ուժերի հնարավորությունները հակառակորդների հետ, գնահատում է ներքաղաքական իրավիճակը՝ արդյոք ունակ է կոնսոլիդացնել հասարակությունը, հակառակորդի կառավարության ունակությունները, հասկանալ՝ ինչպե՞ս կպահեն հակառակորդի դաշնակիցները և այն ռազմաքաղաքական միավորները, որոնց կազմում է իրենց հակառակորդը։ Սա այբուբեն է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Փակուղի ենք մտցրել բանակցային գործընթացը, ասաց նա, իրարամերժ հայտարարություններով 3 տարում 3 տարբեր մոտեցում որդեգրելով՝ առաջացրել ենք Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ, ձևավորվել է կարծիք, որ շուստրիությամբ փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից։

«Վարկաբեկել ենք բանակը տարբեր քրեական գործերով, բաժանել ենք հասարակությունը սևերի և սպիտակների և ցույց ենք տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ կառավարություն է գործում Հյաստանում, իսկ պատերազմի ժամանակ նման ոճը կործանարար է Հայաստանի համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ փչացրինք հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ, և այդ սխալների պատճառով հայտվեցինք մեկուսացման մեջ․ ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար, տպավորություն էր, որ մենք ԱԳՆ ընդհանրապես չուենք։

«Եթե ՀՀ իշխանությունները լինեին Թուրքիայի գործակալներ, ապա կանեին նույնը՝ նույն հերթականությամբ իրենց նպատակին հասնելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։