05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Մեր խնդիրն այն չէ, որ պոպուլիստը հայտարարում է, թե պատրաստ է ականապատ դաշտերի բոլոր քարտեզները հանձել Ադրբեջանին, բայց Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիները, գերիները վերադառնան։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Անշուշտ դժվար է Հայաստանում կամ Արցախում գտնել մի մարդ, ով չի ուզում մեր հայրենակիցների շուտափույթ վերադարձը։
Խնդիրն այն է, որ գերիների վերադարձն ամրագրված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն Ադրբեջանը այդ հայտարարությունից դուրս լրացուցիչ պահանջ է ներկայացրել, որն արդեն շրջանառվում է տարբեր միջազգային զեկույցներում կամ հայտարարություններում, բայց նույնիսկ դրա դիմաց Ադրբեջանը չի համաձայնվում ամբողջությամբ իրականացնել եռակողմ հայտարարությամբ նշված դրույթը։
Այս իշխանությունը Հայաստանը մոտեցրել է մի կետի, որի պայմաններում, մեզ վերաբերող հարցերում, Հայաստանը ձայնի իրավունք չունի և մեզ վերաբերող, մեր համար նպաստավոր դրույթները իրականանում են միայն այն ժամանակ, երբ դրանք բխում են այլ երկրների շահերից։
Այս իշխանությունը դեռ պետք է պատասխան տա Ադրբեջանում հայտնված, հետագայում խոշտանգված կամ մահվան դուռ հասած քաղաքացիների ճակատագրի համար, որովհետև այս հարցում բավարար ջանք չդներդնելու և եռակողմ հայտարարության մեջ գերիների վերադարձի ժամկետ չսահմանելու արդյունքում մեր մեծ թվով հայրենակիցների ճակատագիր շարունակում է մնալ անորոշ»։