կարևոր
373 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 11:03

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք

Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 265 317 դեպք, որոնցից 244 842-ն` առողջացած, 5397-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 860 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 755 063 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 13 860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք:

Ունենք 832 առողջացած, 25 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1218 է: