կարևոր
448 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-04 10:38

Champions Chess Tour․ Արոնյանը հաղթեց Կարլսենին

Champions Chess Tour․ Արոնյանը հաղթեց Կարլսենին

Արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի նախավերջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն էր։ Հայ շախմատիստը չորս պարտիայում 3-1 հաշվով հաղթանակ տարավ։

Արոնյանը առավելության հասավ առաջին և չորրորդ պարտիաներում, մյուս երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։ Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենը դեռ նախորդ տուրում ապահովել էր առաջին տեղը։

Champions Chess Tour-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: