17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Հոկտեմբերի 4-ը, տարվա 277-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 88 օր։
1582 թ. – Հռոմի պապ Գրիգոր XII-ը գործածության մեջ մտցրեց գրիգորյան տոմարը։
1768 թ. - ծնվել է Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը, ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ռոմանտիզմի նախակարապետ ֆրանսիական գրականության մեջ (մահ. 1848 թ.)։
1781 թ. - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հիմնադրվեց Լոս Անջելես քաղաքը։
1857 թ. – ծնվել է Գևորգ Բաշինջաղյանը, հայ ճանաչված նկարիչ (մահ. 1925 թ.)։
1888 թ. - ամերիկացի բիզնեսմեն և գյուտարար Ջորջ Իսթմենը ստեղծեց Kodak ընկերությունը։
1907 թ. - մահացել է Էդվարդ Գրիգը, նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար (ծն. 1843 թ.)։
1921 թ. – ծնվել է Ալեքսանդր Քեմուրջյանը, հայ գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր (մահ. 2003 թ.)։
1931 թ. – սկսած նշվում է Կենդանիների պաշտպանության միջազգային օրը։
1946 թ. - մահացել է Արշակ Բուրջալյանը, հայ ռեժիսոր, դերասան (ծն. 1879 թ.)։
1975 թ. - առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդումը։
1957 թ. – տիեզերք ուղարկվեց Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը՝ Սպուտնիկ 1։
1989 թ. - մահացել է Ժորժ Սիմենոնը՝ բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի նշանավոր ստեղծագործողներից մեկը (ծն. 1903 թ.)։
1998 թ. - ստեղծվեց Գուգլ ընկերությունը։
1999 թ. - Դաղստանի Բույնակսկ քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն. պայթյունի հետևանքով մահացավ 64 մարդ, վիրավորվեցին՝ 165-ը։