կարևոր
2572 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 10:27

Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Camry-ն Թբիլիսյան խճուղում տապալել է լուսացույցը, գազախողովակը, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել

Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Camry-ն Թբիլիսյան խճուղում տապալել է լուսացույցը, գազախողովակը, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել

Հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 
Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նազենի Ս.-ն, Toyota Camry մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով, Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, ապա արտաքին լուսավորման սյանը, կոտրել այն, և գազի բաշխիչ կայանից դուրս եկող գազատար խողովակին, վնասելով դրանք և գլխիվայր շրջվել:
 
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
 
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 և թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ-Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, որոնց օպերատիվ աշխատանքի արդյունքում դադարեցվել է գազի արտահոսքը, և մի քանի ժամ շարունակ նրանք աշխատանքներ էին կատարում՝ վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: