կարևոր
2077 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-03 23:11

Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ տալ Ալիեւին

Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ տալ Ալիեւին

Այսօր Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Ալիևի պահանջը և մեր գերիների դիմաց թշնամուն տրամադրել պահանջված քարտեզները: «Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին». բառացիորեն այսպես հայտարարելով՝ Փաշինյանը և շատերը մոռացել են, որ գերիների վերադարձի պահանջն ամրագրված է դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությամբ: ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և ԱՀ նախագահների եռակողմ ստորագրած Հայտարարության 8-րդ կետը հստակ սահմանում է՝ 

«8. Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալվածների և մահացածների մարմինների փոխանակում»:

Մինչ օրս, սակայն Հայաստանը չի կարողացել ապահովել ադրբեջանական կողմում գտնվող հայ բոլոր գերիների վերադարձը: Այնինչ միջազգային շատ կառույցներ, ՌԴ-ն բազմիցս նշել են, որ հայկական կողմն ապահովել է թշնամու բոլոր գերիների վերադարձը: Ադրբեջանը համառորեն խախտում է Հայտարարության ոչ միայն այս կետը, իսկ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Ալիևի հետ պատրաստ է հանդիպման: 

«Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: 

Հիմա էլ հայտարարում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ եւ պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,- ասել է Փաշինյանը: