կարևոր
1657 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-03 23:36

Ռոման հաղթեց Էմպոլիին, Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Ռոման հաղթեց Էմպոլիին, Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Էմպոլիին» ու հաղթանակ տարավ 2-0 հաշվով։

42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Լորենցո Պելեգրինին։

Իսկ արդեն երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Աբրահամի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, իսկ վրա հասած Մխիթարյանը մոտ տարածությունից գրավեց դարպասի ձախ անկյունը՝ հաշիվը դարձնելով 2-0:

Մրցակիցը ոչինչ չկարողացավ անել ու խաղն այդպես էլ ավարտվեց։