կարևոր
490 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-03 21:56

Ռուսաստանը՝ աշխարհի թիմային չեմպիոն

Ռուսաստանը՝ աշխարհի թիմային չեմպիոն

Կատալոնիայում անցկացված շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունն ավարտվել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակով։ Եզրափակիչում ռուսները երկու մրցամարտում էլ պարտության են մատնել Հնդկաստանի թիմին՝ 2,5։,1,5 եւ 3։1։

Աշխարհի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Կոստենյուկը, Եկատերինա Լագնոն, Ալինա Կաշլինսկայան, Ալեքսանդրա Գորյաչկինան եւ Պոլինա Շուվալովան։

Խմբային փուլում Ռուսաստանը հաղթել էր բոլոր մրցակիցներին, քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել Ամերիկայի երկրների հավաքականին, կիսաեզրափակիչում՝ Ուկրաինային, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հայաստանի հավաքականին։

Կանանց Ռուսաստանի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը՝ կրկնելով 2017 թվականի հաջողությունը։