16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը:
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում Լալայանը պոկեց 206 կգ և հրեց 241 կգ: Երկամարտի 447 կգ արդյունքով, որը ռեկորդային է Եվրոպայի առաջնությունում, Լալայանը դարձավ Մ 23 տարեկանների հին աշխարհամասի չեմպիոն:
Ժամեր առաջ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձել էրԵվրոպայի երիտասարդների չեմպիոն: 109 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 383 կգ արդյունքով դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճել է թե պոկում, թե հրում վարժությունում:
Ավելի վաղ` հոկտեմբերի 1-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ ևնվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշովԱվագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էրդարձել նաև Լիանա Գյուրջյանը, ով երկամարտում գրանցել էր 213 կգ արդյունք: