կարևոր
1462 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-03 17:35

Այդպես էլ զինադադարը չեղավ. 2020թ.-ի հոկտեմբերի 4-ի մանրամասներն է պատմում ՀՅԴ անդամ Մխիթարյանը

Այդպես էլ զինադադարը չեղավ. 2020թ.-ի հոկտեմբերի 4-ի մանրամասներն է պատմում ՀՅԴ անդամ Մխիթարյանը

ՀՅԴ Մարզային ներկայացուցիչ Ադամ Մխիթարյանը գրել է.

«Կեղծ զինադադար

04.10.2020 Օմար 

Գիշերվա ծանր հրետակոծությունից հետո լուսաբացը կարծես թե խաղաղ էր։ Արևի շողերը կարծես ջերմացնում էին, Տարոնը բարձր ձայնով հայտարարեց, որ լուրերով հայտարարել են ժամը 12:00-ից զինադադար է լինելու։ Տղերքը առաջարկեցին սուրճը դրսում խմենք և բարձունքից վայելենք հրաշք երկիրն Հայոց։ Սուրճը խմելուց հետո կամանդիրը հայտարարեց գիշերվա կրակոցներից հետո զենքերը մաքրենք, տեղավորեցինք արևի շողերի տակ և սկսեցինք զենքերը մաքրել ու այդ պահին ընկեր Մանվելը ծոցի գրպանից հանեց դրոշը և կախեց պատից ու հայտարարեց՝ տղերք էս դրոշը ծածանվել է մեր Շուշի բերդաքաղաքի պարիսպների վրա, ազատագրման օրը և հիշեցին ազատագրման դրվագներից, ընկեր Արմեն էլ պատմեց Քարվաճառի ազատագրումից, մի տեսակ ոգեվորվեցինք և սկսեցինք երգել հայրենասիրական երգեր, զինվորները շրջապատեցին մեզ տեղավորվեցին ու սկսեցին մեզ հետ երգել։

Զինվորներից մեկը հարց տվեց՝ հոպարներ դաշնակ եք և այդ պահին ընկեր Արմենը ուղղեց այո՝ Դաշնակցականներ ենք, մեր ջոկատի տղաները բոլորը Դաշնակցականներ են։ Այդ օրը ես Զինվորների աչքերի մեջ հպարտություն էի տեսնում, հաղթանակած զինվորի կեցվածք էր բոլորի մոտ, միչև այդ պահը լավ ջարդ էինք տվել թշնամուն։ Հանկարծ կողքից լսում եմ զինվորների խոսակցությունը, որ սակրավորները հիմա գալիս են, տեղիցս վեր թռա, որտե՞ղ են, ե՞րբ են գալու, հիմա լսեցի պատասխանը, գալիս են մեր մոտ ու իջնեն ներքև, վախ մտածեցի վերջապես տղուս՝ Հրայրիս մի պինդ կգրկեմ, կարոտս կառնեմ և աչքս չէի թարթում ճանապարհին նայելով և քիչ հետո տղերքը երեւացին, վազեցի նրանց ընդառաջ, երբ մոտիկացա տղաները ճանաչեցին՝ վայ Ադամ հոպարը, գրկեցի բոլորին հարազատ որդուս պես, Գոռը ասաց՝ հոպար Հրայրը մեզ հետ չի, ինքը ուրիշ հանձնարարությունա ստացել, ամեն ինչ նորմալա, խնդրեցի, որ իմ կողմից գրկեն համբուրեն և փոխանցեն, որ մորը զանգի։

ժամը 12:10-ին հանկարծ լսվեց թշնամու արկերի սուլոցը և պայթյուները: Բոլորդ խրամաճեղքեր՝ լսվեց հրամանատարի հրամանը, քիչ անց լսվեցին ձայներ, երկու զոհ, երկու վիրավոր ունենք կողքի դիրքից, նույն պահին լսվեց մեր մարտկոցից հրամանատար Ավալյանի կտրված ձայնով հրամանը՝ լիցքավորել, համազարկով կրակ։ Մոտ երկու ժամ հետո մարտկոցից տղաները մոտիկացան, հարցրի ինչ կա տղերք ջան, լսեցի պատասխանը ոգևորված հոպ ջան կներես, մամանները ք............. ենք տեղը հանել ենք կրկնակի։

Այդպես էլ զինադադարը չեղավ»: