կարևոր
649 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-03 16:34

Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ոչ պարտադիր պատվաստմանը. Արա Զոհրաբյան

Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ոչ պարտադիր պատվաստմանը. Արա Զոհրաբյան

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:30-ին, հանրահավաք Հանրապետության հրապարակում, ոչ պարտադիր պատվաստամնը: Այս մասին գրել է «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք Առողջապահության նախարարի հայտնի հրամանն անվավեր ճանաչելու պահանջ ենք ներկայացվել վարչական դատարան: Դատարանից խնդրել ենք կասեցնել հրամանի գործողությունը մինչև դատաքննության ավարտը: Դատարանը վարույթ ընդունելու հարցին անդրադառնում է մեկ շաբաթյա ժամկետում, այիսնքն մինչև հոկտեմբերի 8-ը:

Տեղեկացնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:30-ին, հրավիրում է հանրահավաք՝ Երևանի Հանրապետության Հրապարակ, Շատրվանների մոտ:

Հանրահավաքն ապակուսակցական է և բացի պարտադիր պատվաստման հարցից այլ օրակարգ չունի:

Հանրահավաքի թույլտվությունն ունենք: Քաղաքապետարանը համապատասխան որոշում է կայացրել: (ՏԵս՝ https://www.yerevan.am/.../havak-i-ants-kats-owmn.../... )

Մինչև հանրահավաքի օրը շարունակում ենք ստորագրահավաքը:

Որքան շատ ստորագրություն հավաքենք և որքան շատ մարդ մասնակցի հանրահավաքին, ապա իշխանությունները ստիպված են լինելու հաշվի նստել հանրային պահանջի հետ:

Կրկին պնդում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը պայքարում է պատվաստելու ՊԱՐՏԱԴԻՐ պահանջի դեմ: Մենք գտնում ենք, որ քաղաքացին պետք է գիտակցված որոշում ընդունի պատվաստվի, թե՝ ոչ: Չի կարելի պարտադրել քաղաքացուն»: