կարևոր
1321 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-03 14:56

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. չորս վիրավորների մեջ կա երեխա

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. չորս վիրավորների մեջ կա երեխա

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:40-ի սահմաններում Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում  բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Կարեն Մ.-ի վարած Volkswagen մակնիշի և Արարատի մարզի բնակիչ Անի Հ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Վաթրի հետևանքով Անի Հ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 1-ամյա  Յուրա Պ.-ն, 49-ամյա Արմեն Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 47-ամյա Աննա Վ.-ն՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Օպերատիվ են գործել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: