12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այսօր մեղադրանք կառաջադրվի՝ սահմանի ապօրինի հատման փաստի կապակցությամբ: Գրում է aliq.ge կայքը:
Դատապարտյալ Սաակաշվիլին պաշտոնապես կծանոթանա մեղադրանքին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկում:
Հոկտեմբերի 1-ին ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Սաակաշվիլիի կողմից` սահմանի անօրինական հատման վերաբերյալ: Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում: